BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Justice and the law

Դիմել ապաստարանի ծառայություն ստանալու համար

Ծրագրի շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ապաստարանը մատուցում է հետևյալ ծառայությունները.

 

  • շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք,
  • տրամադրում է սոցիալական աջակցություն,
  •  տրամադրում է հոգեբանական աջակցություն,
  • տրմադրում է իրավաբանական օգնություն,
  • տրմադրում է բժշկական օգնություն,
  • ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող են օգտվել ընտանեկան բռնության ենթարկված յուրաքանչյուր  անձ։

 

Դիմելու կարգ

 

2023 թ․ ապաստարանի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ թեժ գիծ՝ 099 88 78 08

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր