This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցում
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում`
- դիմում,
- իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը,
- ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
- եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացքում գտնվելու մասին պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։
- 20,000 ՀՀ դրամ առևտրային կազմակերպությունների համար
- 10,000 ՀՀ դրամ ոչ առևտրային կազմակերպությունների համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Պահանջվող փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հայտարարություն տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին և պետական միասնական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935