BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Մթնոլորտ արտանետման թույլտվություն տրամադրելու ծառայություն

Մթնոլորտ արտանետման թույլտվություն տրամադրելու համար տնտեսվարողը մշակում է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծ և ուղեկցող դիմումի հետ միասին ուղարկում է նախարարության էլեկտրոնային հասցեին։ ՍԹԱ նախագիծը տեղադրվում է նախարարության կայքում, որից հետո մասնագետները քննության են առնում այդ նախագիծը (30 օրյա ժամկետում): Թերությունների և անճշտությունների դեպքում նախագիծը ուղարկվում է լրամշակման։ Թերությունների բացակայության դեպքում կազմվում է թույլտվություն և ուղեկցող նամակի հետ միասին ուղարկվում է տնտեսվարողին։ Եթե տնտեսվարողը ներկայացնում է նոր ՍԹԱ նախագիծ՝ իր արտանետման աղբյուրների կամ արտանետվող նյութերի փոփոխության պատճառով, ապա նոր թույլտվության հետ մեկտեղ հինը ճանաչվում է ուժը կորցրած շրջակա միջավայրի նախարարի հրամանով։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
-
Processing duration
Մինչև 30 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Համաձայն ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N1673-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի՝ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծն ուղեկցող նամակի հետ միասին ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` այն տեղադրելով նախարարության ինտերնետային կայքում` այդ մասին ծանուցելով նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեով, նշելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am/) տիրույթում:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր