BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրումը

Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցումն իրականցվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Service cost
50,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,


Ներկայացվող
պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում,

որը պետք է պարունակի`

  1. հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը
    (
    ստորագրված հիմնադրիգործադիր մարմնիառանձնացված ստորաբաժանմանհիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  2. առանձնացված ստորաբաժանմանհիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ,
  3. եթե իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ էապա առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար նախատեսված փաստաթղթերից բացիներկայացվում է նաև քաղվածքտվյալ երկրի առևտրայինգրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթև նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված,
  4. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ էապա պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերից բացիներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված։
  • իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելուինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունըստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Հաշվեհամար՝ 900005160719
Վճարման չափ՝ 50,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցում


Տրամադրման ժամկետը և կարգը

Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցում իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում
օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

 

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?