BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվության տրամադրում

Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվության տրամադրում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
7 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Լրացված հայտ, որին կից պահանջվում է`
ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը).
բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի բույսի արտահանման համար կամ դրան փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝
ա) բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
բ) հայտում նշված են արտահանող  կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսեր, որոնց վերաբերյալ կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն՝
«կետ 7. Առանձին դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի  նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին։
Մասնագիտական քննարկման են ենթակա նաև արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը»
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:  

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր