BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու (ներմուծելու) թույլտվություն

Իրավաբանական կամ ֆիզիկական անձը ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու (ներմուծելու) համար պետք է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանա համապատասխան թույլտվություն։
Թույլտվություն ստանալու հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
10 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում-հայտ,
  • արտահանման դեպքում արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթուղթ (պատճեն),
  • ներմուծման դեպքում արտահանող երկրի թույլտվությունը (պատճեն) բույսի արտահանման համար կամ մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
  • հայտում նշված են արտահանող (ներմուծող) երկրների, ինչպես նաև միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ, անհետացող կամ վտանգված վայրի բույսեր։

Որոշ դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման (ներմուծման) բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու նպատակով ՀՀ ՇՄ նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմապերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին։

 

Մասնագիտական քննարկման են ենթակա նաև վերոնշյալ վայրի բույսերի գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով արտահանման (ներմուծման) համար ներկայացված հայտերը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N1173-Ն որոշում
  • «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Was this page useful?