This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի անվճար երթևեկության վկայական
ՀՀ կառավարությունը որոշմամբ՝ տրամադրվում են անվճար երթևեկության վկայականներ որոշ քաղաքացիների՝ քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային հանրային տրանսպորտից օգտվելու համար՝ բացառությամբ տաքսիների: Այս արտոնությունը գործում է բոլոր տեսակի հանրային տրանսպորտի համար, անկախ սեփականության ձևից։
Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարտադիր պահանջների՝
- լինել նախկին ԽՍՀՄ, սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոս,
- լինել Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված,
- լինել Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված,
- ապրել ծերանոցներում, մանկատներում՝ գտնվելով պետական լրիվ խնամքի տակ,
- լինել 5 և ավելի երեխայի ծնող,
- լինել 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ,
- լինել բռնադատված։
Պահանջվող փաստաթղթերը
Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
բռնադատվածները` բռնադատվածի վկայական,
-
հաշմանդամություն ունեցողները՝ կարգը հաստատող փաստաթուղթ,
- կոչում ստացած անձինք՝ կոչումը հավաստող փաստաթուղթ։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչությունն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որից հետո տրամադրում է վկայականը՝ անհրաժեշտ բոլոր գործընթացների իրականացումից հետո՝ մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։