BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Քաղվածքների տրամադրում պետական միասնական գրանցամատյանից (իրավաբանական անձանց պետական ռեգիստր)

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3,000 ՀՀ դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Անձը քաղվածք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում`
1)     դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում)
2)     անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ)
3)    պետական տուրքի վճարման անդորրագիր` քաղվածքի տրամադրման համար
4)    եթե լիազորված անձ է` լիազորագիրը անձնագրերի պատճենների հետ

Ժամկետներ

Դիմողը` դիմումը գործակալություն մուտքագրելու օրվանից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ պատասխանը` 4-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից սկսած:
Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է քաղվածքի տրամադրման վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, դիմումը գործակալություն  մուտք լինելու պահից` քաղվածքը տրամադրվում է նույն աշխատանքային օրվա ըւնթացքում

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
 
· Նպատակը
Քաղվածքների տրամադրում` մեկ սուբյեկտի վերաբերյալ
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005016499
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
· Նպատակը
1.Քաղվածքների տրամադրում նույն աշխատանքային օրվա ընթացքում
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
8,000 ՀՀ դրամ
· ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Քաղվածքի տրամադրման մերժելու հիմք է հանդիսանում
1.անհրաժեշտ պետական տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը (երբ անձը հրաժարվում է վճարում կատարել)

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր