BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ստանալ քաղվածք պետական միասնական գրանցամատյանից

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձիք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
3,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Իրավականական անձի վերաբերյալ քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները 

Դիմել կարող են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը և իրավաբանական անձը կամ վերջիններիս կողմից լիազորված անձ։ 

Պահանջվող փաստաթղթերը

Քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • լիազորագիր (լիազորված անձի դեպքում)։


Վճարման չափը և կարգը

Քաղվածքը հնարավոր է ստանալ թե՛ անվճար, թե՛ վճարովի տարբերակներով։ Վճարովի ծառայության համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016499։ Նպատակ՝ «Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար»։
  • Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անվճար ծառայության դեպքում քաղվածքը տրամադրվում է դիմումից հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 
  • Վճարովի ծառայության դեպքում քաղվածքը տրամադրվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?