This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Trade & industry
Ստանալ անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման թույլտվություն
Անվանանիշը պատվիրում կամ պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սահմանված կարգով թույլտվությունը ստանալուց հետո` պահպանելով կարգով սահմանված սահմանային չափերը: Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 7 աշխատանքային օր
Անհրաժեշտ փաստաթղթերը
Անվանանիշեր պատվիրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
Հայտ, որտեղ նշվում են՝
- իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը,
- իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը,
- թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը,
- հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը)։
Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
- թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,
- ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:
Վճարման չափը և կարգը
Անվանանիշեր պատվիրելու թույլտվություն ստանալու համար պետական տուրք սահմանված չէ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով:
Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:
7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշում
(որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում)
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 7 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Was this page useful?