This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրում
Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից:
Who can apply?
Իրավաբանական անձինք
Service cost
Անվճար
Processing duration
1 ամիս
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Հայտին կից ներկայացվում են`
1) կազմակերպության պետական գրանցման համարը.
2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը և մոտակա տարվա ծրագիրը.
3) տեղեկատվություն աշխատողների թվի ու նրանց մասնագիտական պատրաստվածության մասին.
4) կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.
5) ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերը.
6) ըստ գործառույթների տեսակների` կազմակերպության ներքին կանոնակարգերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման, աշխատողների տեղեկացվածության ապահովման ընթացակարգերը.
7) որակի կառավարման համակարգի կիրառումն ապահովող ընթացակարգերը և որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենները: Սույն ենթակետի պահանջները կարգի օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթների նկատմամբ կիրառվում են կարգն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում.
8) կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջականության կամ անընդհատության վրա հնարավոր ներազդեցություն ունեցող իրավիճակներում գործունեության վթարային պլանը.
9) ըստ գործառույթների տեսակների` սույն կարգի դրույթներով սահմանված փաստաթղթեր ու տեղեկատվություն:
10) Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է նաև ՀՀ օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրված նշանակումն օդերևութաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Ծառայությունը ստանալու հիմքերը
1.Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից 30-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական պատրաստականության տեսական ու գործնական ուսումնասիրությունների միջոցով:
2. Ուսումնասիրությունների արդյունքները և կազմակերպությանը թույլտվություն տալու վերաբերյալ եզրակացությունը խմբի կողմից` արձանագրության ձևով ներկայացվում են
Կոմիտեի նախագահին:
3. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում է, որ կազմակերպությունը համապատասխանում է ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա գլխավոր Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով կազմակերպությանը տրվում է թույլտվություն:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Եթե ուսումնասիրությունների
արդյունքում խմբի կողմից արձանագրվում են անհամապատասխանություններ սահմանված չափանիշներին
և ստանդարտներին, ապա Կոմիտեն սահմանում է մեկամսյա ժամկետ` դրանց վերացման նպատակով:
Կարգավորող իրավական ակտերը
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Service provided by
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Who can apply?
Իրավաբանական անձինք
Service cost
Անվճար
Processing duration
1 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Was this page useful?