BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Գրանցել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է ՀՀ օրենքով նախատեսված կարգով ապահովված իրավունքի վերաբերյալ տվյալները մուտքագրել էլեկտրոնային գրանցամատյան։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
Անմիջապես

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • մուտք գործել registration.am
  • սեղմել «Գրանցել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունք» բաժինը,
  • լրացնել գրանցման համար անհրաժեշտ բոլոր տվյալները,
  • անցնել հաստատման բաժին, հաստատել գրանցումը՝ էլեկտրոնային հասցեին ուղարկված հղմամբ,
  • այնուհետև՝ ընտրել ապահովված իրավունքը, գույքի տեսակը,
  • կցել պահանջվող փաստաթղթերն ու պետական տուրքի անդորրագիրը,
  • այնուհետև ներբեռնել ֆայլը, ստորագրել այն, վերբեռնել ստորագրված ֆայլը,
  • սեղմել գրանցել։

Պահանջները, որոնք անհրաժեշտ է բավարարել

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պահանջների․

  • շարժական գույքի ապահովվման առարկա պետք է լինեն կանխիկ դրամական միջոցները, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքը, կենդանիները, թռչունները և այլն,
  • շարժական գույքի ապահովվման առարկա չեն կարող լինել տրանսպորտային միջոցը, բանկային հաշիվը, դեպոզիտը (ավանդը) և արժեթղթերը։ Դրանք կարող են լինել գրավի առարկա,
  • փոփոխությունը պետք է տեղի ունենա ապահովված անձի (պարտատիրոջ) դիմումով,
  • եթե փոխվում է ապահովված իրավունքի առարկան, ապա այդ փոփոխությունը պետք է հիմնված լինի ապահովման պայմանագրի կամ այլ գրավոր պայմանագրի վրա,
  • եթե գրանցված են մի քանի պարտատեր, ապա փոփոխությունը վերաբերում է միայն այն պարտատիրոջը, ով մասնակցել է փոփոխության գործարքին:


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում,
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, լիազորված անձի դեպքում` նաև լիազորագիր,
  • պարտապանի համաձայնությունը ապահովված իրավունքը գրանցելու վերաբերյալ,  
  • ապահովված իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն (պարտատիրոջ տվյալներ, պարտապանի տվյալներ, ապհովված իրավունքի տեսակ, պարտավորության չափ, պարտավորության սկիզբ և ավարտ, շարժական գույքի նկարագրություն),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

Կողմերի ցանկությամբ կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կամ այլ փաստաթղթեր, որոնք կցվում են գրանցմանը, սակայն հրապարակային չեն: 

 

Վճարման չափը և կարգը

Գրանցման համար անհրաժեշտ է վճարել 2,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005000832։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համարր» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):


Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար կարող են լինել նաև լրացուցիչ վճարներ, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշմամբ։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Գրանցումն իրականացվում է դիմումն ընդունելուց հետո` անմիջապես: Գրանցումն ուժի մեջ է մտնում գրանցամատյանում գրառում կատարելու պահից:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշում
  • «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?