BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ապահովված իրավունքի վերաբերյալ տվյալների մուտքագրում էլեկտրոնային գրանցամատյան:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
Անմիջապես

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ապահովված իրավունք գրանցելու համար ներկայացվում է դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, լիազորված անձի դեպքում` նաև լիազորագիր, պարտապանի համաձայնությունը ապահովված իրավունքը գրանցելու վերաբերյալ,   ապահովված իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն (պարտատիրոջ տվյալներ, պարտապանի տվյալներ, ապհովված իրավունքի տեսակ, պարտավորության չափ, պարտավորության սկիզբ և ավարտ, շարժական գույքի նկարագրություն), պետական տուրքի վճարման անդորրագիր: Կողմերի ցանկությամբ կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կամ այլ փաստաթղթեր, որոնք կցվում են գրանցմանը, սակայն հրապարակային չեն:

Ժամկետներ

Գրանցումն իրականացվում է դիմումն ընդունելուց հետո` անմիջապես: Գրանցումն ուժի մեջ է մտնում գրանցամատյանում գրառում կատարելու պահից:

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
  • Նպատակը
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
2000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005000832
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
  • Նպատակը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքին կատմամբ ապահովված իրավունքի գրանցում:
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
3000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ապահովված իրավունքի գրանցումը մերժվում է, եթե այն չի բավարարում «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջները:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր