BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձ

Ծրագրի շրջանակում վարձու աշխատող հանդիսացող անձանց վճարված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով։ 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում վարձու աշխատող հանդիսացող անձանց վճարված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով։ Այդ գումարը չպետք է գերազանցի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ուսման համար վճարված գումարը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտություններից որևէ մեկով ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող՝ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ  քաղաքացիները:

 

Դիմելու կարգ

 

Բուհի (հաստատության) նկատմամբ պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարելու դեպքում անհրաժեշտ է բուհ ներկայացնել դիմում հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա կամ դրան հաջորդող երկու տարիների սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
  • բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար)։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշում

ՀՀ ԿԳՄՍՆ  Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 010 599 626

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 110)

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր