This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձ
Ծրագրի մասնակիցներին վերադարձվում է իրենց վճարած եկամտային հարկը՝ ուսման վարձը փոխհատուցելու համար: Վերադարձվող գումարը հաշվարկվում է 1 տարվա ընթացքում աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով:
Աջակցության ծրագրին դիմելու համար պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ուսումնական հաստատություն։ Ընդ որում՝ դիմելիս անհրաժեշտ է կատարած լինել բարձրագույն ուսումնական հաստատության (ԲՈՒՀ) հանդեպ բոլոր պարտավորությունները՝ ներառյալ ուսման վարձի վճարումը։
Ներկայացվող պահանջները
Ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր միաժամանակ համապատասխանում են ստորև նշված բոլոր պայմաններին.
- ՀՀ քաղաքացի են,
- վարձու աշխատող են,
- սովորում են ՀՀ-ում հավատարմագրված բուհերի առկա ուսուցման հետևյալ մասնագիտություններով ծրագրերից մեկում՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա (մանսագիտությունների ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշման մեջ)։
Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը՝ հետևյալ դեպքերում.
- հաջորդ կուրս փոխադրվելիս,
- ԲՈւՀ-ն ավարտելու տարվա ընթացքում,
- ԲՈւՀ-ն ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (տրամադրվում է տեղում),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
- բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Բարձրագույն ուսումնական հաստատությունը մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացրած սովորողների վերաբերյալ տվյալները։
- Բուհի կողմից տրամադրված տեղեկատվությունը նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը կամ ապրիլի 15-ը:
- Այնուհետև անհրաժեշտության դեպքում սովորողը գործատուի կողմից հաստատված տեղեկանք է ներկայացնում հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանում՝ ուսումնական տարվա մեջ ներառվող ամիսների համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ։
- Հարկային մարմինը վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարական:
- Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը հարկային մարմնի կողմից գանձապետարանի միջոցով փոխանցվում է սովորողի բանկային հաշվին:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43