BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Ընտրել կամ փոխել կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին

Առաջին անգամ աշխատանքի անցնելիս քաղաքացին իրավունք ունի ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե քաղաքացին չի ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։

Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Processing duration
5 աշխատանքային օր

Կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին ընտրելու կամ փոխելու համար նախ անհրաժեշտ է․

  • այցելել cda.am,

  • սեղմել էկրանի աջ անկյունում «Իմ հաշիվ» կոճակը,

  • անցնել նույնականացում։


Կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն և/կամ փոփոխում

  • Նույնականացումից հետո բացված պատուհանում ընտրել «Իմ դիմումներ» բաժինը,

  • ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և ֆոնդ,

  • սեղմել «Պահպանել» կոճակը։

Նույնականացման ուղեցույց

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 60 61 55 55,131 (ներքին համար)
Service provided by
ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա
Այս էջը օգտակա՞ր էր