BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։

Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։

Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր, նոտարներ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար

Ներկայացվող պահանջները

Եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտն ընթերցող սարք,
  • էլեկտրոնային ստորագրություն։  

 

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո

Դիմելու համար անհրաժեշտ է

  • մուտք գործել անձնական էջ,
  • «Հաշվետվություններ» բաժնից ընտրել թիվ 189 «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ» ձևը,
  • լրացնել հաշվետու տարին ու հաշվետու ժամանակաշրջանի ամիսը,
  • հաշվետվությունը լրացնելուց հետո սեղմել «Հաշվել ամփոփ տվյալները», հետո՝ «Գրանցել» կոճակները,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել։  


Հաշվետվությունը բաղկացած է 3 մասից՝ գործատուի եկամտային հարկի հաշվարկը ըստ աշխատողների, սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձինք և ամփոփ տվյալներ:

Առաջին բաժնում լրացվում են աշխատողի նույնականացման տվյալները, հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա կամ ստացված եկամտի գումարը. աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, վճարված աշխատավարձը (ներառում է՝ պարգևատրում, արձակուրդային վճար և այլ գումար)։

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն բաժինը լրացվում է ըստ այդ պայմանագրի վճարված գումարների դեպքում։ Այնուհետև նշվում են փաստացի աշխատած ժամերը, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում չեն լրացվում։  

Եկամտային հարկը, սոցիալական վճարը և դրոշմանիշային վճարը էլեկտրոնային համակարգում հաշվարկվում են ինքնաշխատ կերպով։

Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?