BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ ծննդյան վկայականի կրկնօրինակը

Ծննդյան վկայականը ծնունդը հավաստող փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։ Ծննդյան վկայականի կրկնօրինակը հնարավոր է ստանալ առցանց եղանակով։

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
10 րոպե
Service cost
5,000 դրամ
Processing duration
մինչև 3 աշխատանքային օր

Ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը,
  • լրացնել անձնական տվյալները,
  • ընտրել ակտի տեսակը, այս դեպքում՝ ծնունդ,
  • նշել գրանցման վայրը,
  • վերբեռնել անձնագրի սքանավորված տարբերակը և ընտրել ապոստիլով վավերացնելու կարիքը,
  • կատարել վճարումը, ընդ որում՝ որոշ դեպքերում ծառայությունն անվճար է (մանրամասները ներկայացված են ստորև)։


Վճարման չափը և կարգը

  • Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը տրամադրված վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո տրամադրված վկայականի դեպքում առաջին անգամ դիմելիս կրկնօրինակը տրամադրվում է անվճար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելիս անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • Ապոստիլով վավերացման դեպքում անհրաժեշտ է վճարել հավելյալ 7,000 դրամ։


Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելու էջում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ծննդյան վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?