BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Տեսնել տեղեկություններ հարկերի վերաբերյալ

Վճարված հարկերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիները
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
15 աշխատանքային օր

Գրանցվելով Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում՝ օգտատերը կարող է․

  • դիմել եկամտային հարկի վերադարձի համար,
  • ստանալ տեղեկություններ հիպոտեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ,
  • ստուգել գործատուի կողմից կատարված սոցիալական վճարները, 
  • դիմել անհատական հաշվի քաղվածք ստանալու համար,
  • ստանալ ծանուցումներ և վճարման անդորրագրեր։

Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին,

  • լրացնել գրանցման դիմում, որը հնարավոր է վերցնել հարկ վճարողի սպասարկման սրահից կամ նախապես ներբեռնել դիմումը, լրացնել և ներկայացնել հարկ վճարողների սպասարկման աշխատակցին։

  • նույնականացման քարտ կամ անձնագիր (անձանգրի դեպքում նաև սոցիալական քարտ), 

  • համավարկառու ունենալու դեպքում պետք է ներկայացնել նաև համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթը, դիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը,

  • վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը,

  • հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության պետական գրանցման վկայականը,

  • կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին,

  • բնակարանի կամ անհատական բնակելի տան առքուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր։

Դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին դիմումատուն կստանա դիմումը հաստատող հղում։ Հղումի վրա սեղմելով՝ դիմումատուն կանցնի Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ, որտեղ կարող է սկսել գրանցման գործընթացը։ 

Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելու համար․

  • անցնել էլեկտրոնային փոստին ստացված հղումով,

  • լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը,

  • հաստատել գաղտնաբառը և սեղմել «Պահպանել» կոճակը։

  • հրահանգները կատարելուց հետո համակարգը կտեղեկացնի, որ օգտատերը այսուհետ կարող է էլեկտրոնային դիմումներ ներկայացնել եկամտահարկի վերադարձի համար՝ սեղմելով «Մուտք» կոճակը։

Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում հնարավոր է գրանցվել՝ առանց հարկ վճարողի սպասարման կենտրոն այցելելու և համապատասխան դիմում լրացնելու, եթե դիմումատուն ունի էլեկտրոնային ստորագրություն։ Ի դեպ, հարկ վճարողի սպասարկման կենտրոն այցելելը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելը պարտադիր է, սակայն Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելու համար հնարավոր է դիմումը ներկայացնել՝ առանց գրասենյակ այցելելու։

  • մուտք գործել Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ,

  • սեղմել «Գրանցվել» կոճակը,

  • լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը,

  • ներբեռնել լրացված հայտը,

  • դնել էլեկտրոնային ստորագրություն,

  • ստորագրված հայտը հետ բեռնել համակարգ,

  • սեղմել «Գրանցվել» կոճակը։

Էլեկտրոնային փոստի հասցեին դիմումատուն ստանում է հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: 

  • Անցնել հղումով,

  • լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը,

  • հաստատել գաղտնաբառը և սեղմել «Պահպանել» կոճակը։

  • հրահանգները կատարելուց հետո սեղմել «Մուտք» կոճակը։
Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր