BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

ՕԵԿ կարգավարների վկայական ստանալը, դրա գործողության ժամկետը երկարաձգելը, վկայականի վերականգնումը, կրկնօրինակ ստանալը, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելը և վկայականի փոխարինումը

Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության կառավարման կարգավարներին, օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարներին վկայականներ տալու հետ կապված հարաբերություններ: Քաղաքացիական ավիացիայի մասնագետները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Service cost
Անվճար
Processing duration
21 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմողի անձնագրի պատճենը,
2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը` վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
3) համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) Համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:

Ծառայությունը ստանալու հիմքերը

1)   Հայտը և կից փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
2)   Հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը (փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, աշխատանքների կատարման գործնական ստուգում) անցնում է Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգերով:
Վկայականը ստորագրվում և տրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքում` հինգ տարի ժամկետով

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում հայտատուին վկայական չի տրվում և համապատասխան գործընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին գրավոր տեղեկացվում է հայտը մերժելու մասին: Բացասական արդյունք ստացած հայտատուն վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել հայտը մերժելու գրությունը ստանալու օրվանից ոչ շուտ, քան 90 օր հետո:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 10 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 28-07-22
Service provided by
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր