BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Դիմել երեխաների աջակցության կենտրոն

Ցերեկային կենտրոնում երեխայի խնամքը տրամադրվում է նրա՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան: Կենտրոնը կազմակերպում է սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե

Երեխաների աջակցության կենտրոններում տրամադրվում են հետևյալ ծառայությունները․

  • սնունդ (օրական մեկ անգամ),
  • սոցիալ-հոգեբանական օգնություն,
  • իրավական խորհրդատվություն,
  • ուսումնադաստիարակչական ծառայություններ,
  • մասնագիտական կողմնորոշում,
  • արվեստի միջոցով թերապիա,
  • օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա): 

Խնամքի տրամադրման պայմանները

Կենտրոնում խնամք տրամադրելու համար երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով գրավոր դիմումը ներկայացնում է կենտրոնին:

Պահանջվող փաստաթղթերը

Երեխային աջակցման կենտրոն գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
  • դիմում,
    երեխայի ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • կացության քարտ (օտարերկրա քաղաքացիների դեպքում),
  • երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություն,
  • հաշմանդամության մասին տեղեկանք։
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր