BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։ Ընդ որում՝ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:

 

 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
75-700,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 15 րոպե

Դիմելու համար անհրաժեշտ է

Շինարարության թույլտվություն ստանալու համար ֆիզիկապես պետք է դիմել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ։ 


Ներկայացվող պահանջները

Շինարարության թույլտվությունը ստանալու համար մինչև դիմելը անհրաժեշտ է՝ 

  • պատվիրել նախագծային փաստաթղթերի մշակումը՝ լիցենզավորված կազմակերպությունում՝ կազմակերպության հետ կնքելով կապալի պայմանագիր,
  • նախագծային փաստաթղթերը ենթարկել համապատասխան փորձաքննության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձի միջոցով։


Փորձաքննության չեն ենթարկվում.

  • II ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին հավաստվում է նախագծի հեղինակի կողմից տրվող երաշխավորագրով,
  • բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված նախագծերի զրոյական նիշից բարձր նախագծային փաստաթղթերը, քանի որ դրանք արդեն իսկ ենթարկված են փորձաքննության,
  • վճարել պետական տուրքը։ 

 

Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում շինարարության թույլտվության համար (ձևաթուղթը տրաադրվում է տեղում),
  • նախագծային փաստաթղթեր,
  • փարձաքննության եզրակացություն,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • քաղվածք պետական ռեգիստրից (իրավաբանական անձանց դեպքում),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ (ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագիր և նրա անձնագիրը)։

Շինարարության թույլտվությունը տրամադրելու ժամկետները

Շինարարության թույլտվությունը տրամադրվում է․ 
  • II կատեգորիայի օբյեկտների համար բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում՝ 3-օրյա, իսկ մնացած դեպքերում՝ 5-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում։

Դիմողը տեղեկացվում է դիմումի կարգավիճակի մասին իր տրամադրած հեռախոսահամարին ստանալով ծանուցում։ Կարող է առցանց հետևել իր դիմումի ընթացքին՝ հետևյալ հղումով մուտքագրելով ծանուցման մեջ նշված թվային ծածկագիրը։


Վճարվող տուրքի չափը

Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք՝ ըստ հետևյալի․

  • մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 75, 000 ՀՀ դրամ,
  • 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար՝ 150,000 ՀՀ դրամ,
  • 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար՝ 250,000 ՀՀ դրամ,
  • 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար՝ 350,000 ՀՀ դրամ,
  • 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700,000 ՀՀ դրամ։ 
 
Շինարարության թույլտվության համար սահմանված տուրքը վճարվում է Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ Պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։
 

Դիմումի պատասխանը պատրաստ լինելուց հետո այն ուղարկվում է դիմողի հասցեին: Միևնույն ժամանակ դիմողը նաև տեղեկացվում է դիմումի կարգավիճակի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։

Ծանուցումը ստանալուց հետո դիմողը պետք է այցելի Երևանի քաղաքապետարանի համապատասխան «Մեկ պատուհան» գրասենյակ՝ նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության օրինակները ստանալու համար:

Ուշադրություն

Տրամադրված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 011 62-17-01
Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր