BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում

Պետական միասնական գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին գրառում
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
5,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը՝

1. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը
2. հիմնադրի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը

Դիմելու եղանակը՝

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝

900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար
900005160743՝ հիմնարկի համար

Վճարման չափը՝
5,000 ՀՀ դրամ

Նպատակ դաշտում նշելով՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառման համար

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառումն իրականացվում է նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր