This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Պահանջվող փաստաթղթերը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառման դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- կատարված փոփոխությունների մասին որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում)։
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է 30,000 ՀՀ դրամ պետական տուրք։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 ՀՀ դրամ՝ առանձնացված հիմնադրամի հաշվառման համար,
- 10,000 ՀՀ դրամ՝ հիմնարկի հաշվառման համար,
- 10,000 ՀՀ դրամ՝ կանոնադրության փոփոխության համար։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160727 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման համար»։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160743 հաշվեհամարին։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935