This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել նոր աշխատողի
Յուրաքանչյուր նոր աշխատողի ընդունելիս անհրաժեշտ է նրա տվյալները գրանցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում, որպեսզի գործատուն կարողանա կատարել աշխատողներին առնչվող իր հարկային պարտավորությունները։
Նախ անհրաժեշտ է գրանցվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- սեղմել ներքևում գտնվող «Ներկայացնել հայտ» կոճակը,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
- անցնել էլ․ փոստի հասցեին ուղարկված հղումով,
- լրացնել անհրաժեշտ տվյալները, ընդ որում՝ հեռախոսահամարը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` +(374) xx xx xx xx, իսկ օգտվողի անունը պետք է կազմված լինի փոքրատառ լատինատառերից և կարող է ներառել թվեր,
- սեղմել «Էլեկտրոնային պայմանագրի կնքում» կոճակին և ներբեռնել համակարգում գրանցվելու վերաբերյալ պայմանագիրը, ստորագրել թվային եղանակով և վերբեռնել այն՝ սեղմելով «Ընտրեք ֆայլը» կոճակին։
Այնուհետև նոր աշխատակցի գրանցելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական էջ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
- ընտրել թիվ 69 «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների» գրանցման հայտը,
- մշակող արդյունաբերության ոլորտում գործելու դեպքում՝ ընտրել «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ» հայտը,
- լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդ բաժնում հնարավոր է այն խմբագրել),
- ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
- այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել ՊԵԿ։
Պահանջվող փաստաթղթերը
Նոր աշխատողին գրանցելու համար անհրաժեշտ է նշել՝
- աշխատողի անձնագրի, նույնականացման քարտի տվյալները,
- հանրային ծառայության համարանիշը։
Օտարերկրյա քաղաքացու դեպքում անհրաժեշտ կլինեն նրա անձնագրի և կացության քարտի տվյալները։
Ուշադրություն
Նոր աշխատողի տվյալները Պետական եկամուտների կոմիտե պետք է հանձնել մինչև աշխատողի՝ փաստացի աշխատանքի անցնելու օրվա նախորդ օրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Աշխատողի գրանցման մասին ծանուցումը ստացվում է անմիջապես հայտը ներկայացնելուց հետո։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44