BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել նոր աշխատողի

Յուրաքանչյուր նոր աշխատողի ընդունելիս անհրաժեշտ է նրա տվյալները գրանցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում, որպեսզի գործատուն կարողանա կատարել աշխատողներին առնչվող իր հարկային պարտավորությունները։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Նախ անհրաժեշտ է գրանցվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • սեղմել ներքևում գտնվող «Ներկայացնել հայտ» կոճակը,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • անցնել էլ․ փոստի հասցեին ուղարկված հղումով,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները, ընդ որում՝ հեռախոսահամարը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` +(374) xx xx xx xx, իսկ օգտվողի անունը պետք է կազմված լինի փոքրատառ լատինատառերից և կարող է ներառել թվեր,
  • սեղմել «Էլեկտրոնային պայմանագրի կնքում» կոճակին և ներբեռնել համակարգում գրանցվելու վերաբերյալ պայմանագիրը, ստորագրել թվային եղանակով և վերբեռնել այն՝ սեղմելով «Ընտրեք ֆայլը» կոճակին։

 

Այնուհետև նոր աշխատակցի գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել անձնական էջ,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
  • ընտրել թիվ 79 «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների» գրանցման հայտը,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները, սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • հաշվետվությունը հնարավոր է նաև ժամանակավորապես պահպանել՝ սեղմելով «Հիշել ժամանակավորապես» կոճակը․ այն կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում և հնարավոր կլինի խմբագրել,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Պահանջվող փաստաթղթերը

Նոր աշխատողին գրանցելիս անհրաժեշտ է նշել՝

  • աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները,  
  •  հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։


Օտարերկրյա քաղաքացու դեպքում 
անհրաժեշտ կլինեն օտարերկրյա անձնագրի կամ կացության քարտի տվյալները։

Ուշադրություն
Նոր աշխատողին անհրաժեշտ է գրանցել Պետական եկամուտների կոմիտեում առնվազն աշխատանքի ընդունվելու նախորդ օրը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Աշխատողի գրանցման մասին ծանուցումն ուղարկվում է անմիջապես հայտը ներկայացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?