BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու ծառայություն

Լիազոր պետական մարմնի կողմից առաքման թույլտվություն է տրամադրվում հայտատուին օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար (սահմանված անհատական չափաքանակների հիման վրա): Եթե հայտում ներկայացված է օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծում, ապա դրա թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի: Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
35 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր