This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակ (քվոտա)
Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ անհատական չափաքանակ (քվոտա)։
Պահանջվող փաստաթղթերը
Անհատական չափաքանակ (քվոտա) ստանալու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
հայտ,
-
իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Ծառայության մատուցումը չհաստատելու հիմքերը
Հայտը չի հաստատվում, եթե՝
-
երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,
-
տվյալ տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:
Տրամադրման ժամկետը և կարգը
Անհատական չափաքանակների սահմանումը իրականացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով։
Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը: Ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
-
բավարարել հայտն ամբողջությամբ և տրամադրել անհատական չափաքանակ,
-
բավարարել հայտը մասնակիորեն և տրամադրել անհատական չափաքանակ,
-
մերժել անհատական չափաքանակի տրամադրումը:
Նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին։
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Չափաքանակները տրամադրվում են հիմնական փուլի համար նախատեսված կարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում յուրաքանչյուր հայտը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անձը գրավոր տեղեկացվում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:
Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
(+374 11) 81-85-59
Be aware that using different methods might take more time or cost more money.
09:00-18:00
(+374 11) 81-85-59