BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ վայրի կենդանիների և բույսերի արտահանման և ներմուծման հավաստագիր

Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
10 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Թույլտվություն ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում՝
Լրացված հայտ, որին կից պահանջվում է`
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների արտահանման թույլտվություն (հավաստագիր) 
1) նմուշի ձեռքբերման (գնում, նվիրատվություն, կտակ, ժառանգություն, փոխանակություն, ներմուծման օրինականությունը հաստատող փաստաթուղթ և այլն) և ծագման (որս, բնությունից վերցված, անազատ պայմաններում բուծված, բույսերի հավաք կամ արհեստականորեն աճեցված և այլն) օրինականությունը հաստատող փաստաթղթերը (պատճենները).
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է.
3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.
4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.
5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը.
6) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:
v Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվություն
1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (պատճենը).
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը.
3) թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև՝
ա. տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը (բնությունից վերցվածի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի կամ ՍԻԹԵՍ-ի կողմ չհանդիսացող երկրի կողմից տրամադրված համապատասխան ներմուծման թույլտվության պատճենը, իսկ անազատ պայմաններում բուծվածի դեպքում` դրա բուծումը հավաստող փաստաթղթերը),
բ. տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման մասին.
4) տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին։
 
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների վերարտահանման թույլտվություն (հավաստագիր)  
1) տեղեկություններ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին.
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունը.
3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.
4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.
5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը.
6) ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների վերարտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման վերաբերյալ գրության պատճենը.
7) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների ներմուծման  թույլտվություն (հավաստագիր)  
ՍԻԹԵՍ-ի N1 հավելվածներում ընդգրկված նմուշների ներմուծման  թույլտվություն ստանալու համար `



Արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե`
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների արտահանման թույլտվության (հավաստագիր)  դեպքում
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` ՀՀ կառավարության 22.10.2009. N1281-Ն որոշմանբ հաստատված կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.
4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.
5) հայտում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ:
 v Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվության (հավաստագիր) դեպքում  
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել մեկ օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների փոխադրման համար սահմանված պահանջներին:
 
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների վերարտահանման թույլտվության (հավաստագիր) դեպքում  
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշը նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սույն կարգով սահմանված ներմուծման պահանջների խախտմամբ, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին:
v ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների ներմուծման  թույլտվության (հավաստագիր)  դեպքում
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 23-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.


4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր