BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3000-20000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1 Միջուկային նյութերի պահեստավորման  լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) տեղեկություններ իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեմայի և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը
գ) տեղեկություն պահեստավորվող միջուկային նյութերի քանակի մասին.
դ) միջուկային նյութերի պահեստարանի անվտանգության վերլուծության մասին հաշվետվությունը.
ե) միջուկային նյութերի պահեստարանի շահագործման որակի ապահովման ծրագիրը.
զ) միջուկային նյութերի պահեստարանի վթարային հակազդման միջոցառումների պլանը.
է) միջուկային նյութերի պահեստարանի հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը
ը) միջուկային տեղակայանքում և պահեստարանում միջուկային նյութերի հաշվառման և հսկման համակարգի նկարագրությունը
թ) միջուկային տեղակայանքում և պահեստարանում միջուկային վառելիքի բեռնավորման, օգտագործման և բեռնաթափման հրահանգները.
ժ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.
ժա) միջուկային տեղակայանքը և պահեստարանը շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
ժբ)  «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները
ժգ) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պատճենը։

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե միջուկային նյութերի պահեստարանի անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
 գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Service provided by
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր