BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր որպես իրավաբանական անձ

Մուտքի վիզայի հրավերն անհրաժեշտ է օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ։ Իրավաբանական անձինք հրավերի ձևակերպման համար պետք է դիմեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
30 րոպե
Service cost
5,000 ՀՀ դրամ
Processing duration
7 աշխատանքային օր

Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ՝ միայն հրավերի առկայության դեպքում։ Հրավերը կարող է ներկայացվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի կողմից։

Հրավերը ներկայացվում է այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որը հետաքրքրված է տվյալ քաղաքացու Հայաստանի Հանրապետություն այցելությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավեր կարող են ներկայացնել `

  • ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
  • ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

 

Պահանջվող փաստաթղթերը 

Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար իրավաբանական անձինք կամ վերոնշյալ մարմինները պետք է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնեն՝

  • հրավերի ձևաթուղթ,
  • հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
  • հրավերի ձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում՝ նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայագրի պատճենը։

Վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել ցանկացած առևտրային բանկում (գանձապետական հաշվեհամար` 900005162129) կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համարկարգի միջոցով։


Տրամադրման ժամկետը

ՀՀ մուտքի վիզայի հրավերը ձևակերպվում է 7 աշխատանքային օրում։ 


ՀՀ մուտքի վիզայի հրավեր կարող են ներկայացնել նաև ֆիզիկական անձինք։

 

Հրավերով երկրների ցանկ

  • Անգոլա
  • Աֆղանստան
  • Բանգլադեշ
  • Բենին
  • Բոթսվանա
  • Բուրունդի
  • Բուրկինա Ֆասո
  • Գաբոն
  • Գամբիա
  • Գանա
  • Գվինեա
  • Գվինեա Բիսաու
  • Եթովպիա
  • Եմեն
  • Զամբիա
  • Զիմբաբվե
  • Էսվաթինի (Սվազիլենդ)
  • Էրիթրեա
  • Լեսոտո
  • Լիբիա
  • Լիբերիա
  • Կաբո Վերդե
  • Կամերուն
  • Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
  • Կոմորոս
  • Կոնգո
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
  • Կոտ դ’Իվուար 
  • Հասարակածային Գվինեա
  • Հարավային Սուդան
  • Մադագասկար
  • Մալավի
  • Մալի
  • Մավրիտանիա
  • Մավրիկիոս
  • Մոզամբիկ
  • Նամիբիա
  • Նեպալ
  • Նիգեր
  • Նիգերիա
  • Շրի Լանկա
  • Չադ
  • Պակիստան
  • Պաղեստին
  • Ջիբուտի
  • Ռուանդա
  • Սան Տոմե և Փրինսիպի
  • Սեյշելյան կղզիներ
  • Սենեգալ
  • Սիերա Լեոնե
  • Սիրիա
  • Սոմալի
  • Սուդան
  • Տանզանիա
  • Տոգո
  • Ուգանդա
  • Քենիա

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր