BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Դիմել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին

Ծրագրի շրջանակում պարբերական բնույթ կրող նպաստ կամ դրամական այլ վճարն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Պետության կողմից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված՝ պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստ կամ դրամական այլ վճարն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։

Հետվճարի մեխանիզմը գործում է նաև կոմունալ վճարումների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման) ծառայությունների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։

 

Ծրագրով նախատեսված՝ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 10%, որը ձևավորվում է միջոցառման մասնակիցների հատկացումներից՝ հետևյալ համամասնությամբ՝

1) պետություն՝ 5%.

2) գործընկեր բանկ՝ 5%:

Հետվճարի նախատեսված գումարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ կատարված անկանխիկ գործարքների մեծությունից։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառուն են կենսաթոշակ կամ նպաստ ստացող ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր հետևյալ բանկերի քարտապաններ են՝

  • «Ակբա բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ  
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ։

Եթե նշված բանկերի քարտապան չեք, ետվճարային ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փոխել բանկը։  Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ մուտք գործելով socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (Կենտրոնների հասցենեին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://socservice.am/offices):  

 

Դիմելու կարգ

 

Դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի պահանջվում։

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր