BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Agriculture and environment

Ստանալ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում

Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները մշակող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց հողատարածքներն ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների։

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է.

  • դիմումը և անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնել այն ջրօգտագործողների ընկերությանը, որի անդամ է կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգ ներդրած գյուղատնտեսությամբ զբաղվող անձը,
  • ստանալով դիմումը՝ ջրօգտագործողների ընկերությունն ուսումնասիրում է դրա համապատասխանությունը ծրագրին և կազմում համապատասխան եզրակացություն,
  • ջրօգտագործողների ընկերությունը դիմումը մերժում է, եթե շահառուի դիմումին կից փաստաթղթերն ամբողջական չեն, և մինչև 10-օրյա ժամկետում վերադարձնում է շահառուին, իսկ շահառուն մինչև 20-օրյա ժամկետում փաստաթղթերի ամբողջական փաթեթը կրկին ներկայացնում է ջրօգտագործողների ընկերության եզրակացությանը,
  • ջրօգտագործողների ընկերությունը կազմում է եզրակացություն և շահառուի դիմումին կից փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով 10-օրյա ժամկետում ներկայացնում է Ջրային կոմիտե,
  • Ջրային կոմիտեն 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և պահանջներին բավարարելու պարագայում հավանություն է տալիս շահառուին ծրագրում ընդգրկելու և հետագա գործընթացը կազմակերպելու համար, իսկ պահանջների լիարժեք չբավարարելու դեպքում՝ մերժում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում՝ N2 հավելվածին համապատասխան,
  • անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման վկայականը),
  • տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ իր գույքային իրավունքը հավաստող փաստաթուղթը,
  • ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը,
  • կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝ (+374)10 511-379

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1695-Լ որոշման

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր