BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Հաշվառումից հանում

Անձին հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է որ տվյալ հասցեի սեփականատերը ներկայանա բնակության ՄՔԾ ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով, կամ տեղում՝ կենդանի հերթով:

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ և ՀՀ-ում օրինական բնակության իրավունք օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ, փախստականներ
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Անվճար

Անձը հանվում է հաշվառումից`

1) սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա

2) դատարանի վճռի հիման վրա

3) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում,

5) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում,

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի ՄՔԾ ստորաբաժանում՝ նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

Անձին հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է որ տվյալ հասցեի սեփականատերը ներկայանա բնակության ՄՔԾ ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով, կամ տեղում՝ կենդանի հերթով:

Սեփականատերը ոչ սեփականատեր հանդիսացող անձին հասցեի հաշվառումից հանելու համար դիմում է ներկայացնում հասցեն սպասարկող ՄՔԾ ստորաբաժանում կցելով անձնագրի և սեփականության վկայականի պատճեն:

Օտարերկրյա քաղաքացին հասցեի հաշվառումից դուրս գալու համար դիմում է ներկայացնում հասցեն սպասարկող ՄՔԾ ստորաբաժանում՝ դիմումին կցում է անձը հատատող փաստաթղթի կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթողթի պատճեն:

Այն դեպքում, երբ քաղաքացին պետք է հաշվառվի մեկ այլ հասցեում, դիմում է ներկայացնում տվյալ հասցեն սպասարկող ՄՔԾ ստորաբաժանում և նոր հասցեում հաշվառվելով վերջինս հանվում է նախկին հաշվառման հասցեից: Նախկին հաշվառման հասցեի տարածքային ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն չկա:

Հաշվառումից հանելու դիմումը կարող է ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Հղում օրենսդրությանը

Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 14․07․2005 թվականի N 1231-Ն որոշում

 «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Որոշումը և օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Was this page useful?