BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Real estate and land

Դիմել «Սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու» ծրագրին մասնակցելու համար

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրին կարող են դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։ 

 

Դիմելու կարգ

 

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն (այս պահին դրանք են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, ԱԿԲԱ բանկ, «Յունիբանկ» ԲԲԸ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ)՝ հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Ֆինանսական կազմակերպություն դիմելիս շահառուն պետք է ներկայացնի՝

  • ամուսնության վկայական (եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով),
  • սահմանամերձ գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական, 
  • համապատասխան աշխատանքներ իրականացնելու շին․ թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։

Այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է  ֆինանսական կազմակերպությունը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ տեսանյութ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր