This site is new, your feedback will help us improve it.
Մասնակցել սահմանամերձ գյուղական և առանձին բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար հիպոթեքային վարկ ստացած շահառուներին։ Աջակցությունն ուղղվում է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն (այս պահին դրանք են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, ԱԿԲԱ բանկ, «Յունիբանկ» ԲԲԸ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ)՝ հիպոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիպոթեքային վարկ ստացած անձանց։
Իսկ ծրագրով սահմանված մյուս սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար աջակցություն կտրամադրվի այն անձանց, ովքեր շինթույլտվություն են ստացել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
Ներկայացվող պահանջները
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․
- ՔԿԱԳ (տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները,
- ՔԿԱԳ (տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, եթե նրանց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
- առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողը (այրի)։
Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․
- ՔԿԱԳ (տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող այն ամուսինները, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
-
ՔԿԱԳ (տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ 13 տարին չլրացած երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է ծրագրի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- շահառուի և ամուսնու անձնագրերը կամ նույնականացման քարտերը,
- ամուսնության վկայական (օտարերկրյա պետությունում կազմված փաստաթղթերը պետք է լինեն հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
- սահմանամերձ գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույց տան նկատմամբ սեփականության իրավունքի վկայական,
- շինթույլտվություն և նախագիծ կամ նախահաշիվ։
Այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
Աջակցության չափը
- Ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում հաշվառված լինելու դեպքում տվյալ բնակավայրերում տուն կառուցելու հիպոթեքային վարկի մայր գումարի աջակցության չափը մինչև 21 միլիոն դրամ է, իսկ վարկի տոկոսադրույքների աջակցության չափը՝ մինչև 13%։
- Սահմանամերձ մյուս բնակավայրերում մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը տուն կառուցելու շինթույլտվություն ստացած անձանց համար հիպոթեքային վարկի մայր գումարի աջակցության չափը մինչև 16 միլիոն դրամ է, իսկ վարկի տոկոսադրույքների աջակցության չափը՝ մինչև 13%։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 16 աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշումների կայացման համար պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում
- ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 14-ի N 1444-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1991-Լ որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83