BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ տեղեկանք արտասահմանում

Օտարերկրյա պետությունում տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։ 

Տեղեկանքը տրամադրվում է անձի դիմումի, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր հարցման հիման վրա։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
10.000 կամ 25.000 ՀՀ դրամ
Processing duration
15 օր

Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, իսկ անչափահաս կամ անգործունակ անձանց դեպքում դիմումը ներկայացնում է անձի օրինական ներկայացուցիչը (հոգաբարձու, խնամակալ)։

Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։

Իսկ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկանք ստանալու գրավոր հարցում ներկայացնելու համար պետք է՝

Տեղեկանքը տրամադրվում է 1-15 աշխատանքային օրվա ընթացքում և կարող է արժենալ 10,000 կամ 25,000 դրամ՝ կախված բնույթից և հարցումով կամ առանց հարցման ներկայացվելու հանգամանքից։ Այն կարող է տրամադրվել հայերեն կամ այն երկրի լեզվով, որտեղ տրամադրվում է տեղեկանքը։
Դիմողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը կարող է հանձնվել փոստով՝ պատվիրված նամակով:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր