BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Դիմել բեռնաթափման և կանխարգելման ծրագրին մասնակցելու համար

ՀՀ-ում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև նրանց մուտքը սահմանափակելու հետ կապված ծառայությունները տրամադրվում են հատուկ ծրագրերի շրջանակներում։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե

Ծրագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ապահովումն է ընտանիքում: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում, հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: 


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • բավարարել օրենքով սահմանված պահանջներին,
  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցովդիմել բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան կամ
  • դիմել ծրագիրն իրականացնող կազմակերպությանը, որը կներկայացնի դիմումն իր կողմից։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել՝

  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկերի հաստատություններում խնամվող երեխա կամ նրա ընտանիքի անդամ,

  • կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի երեխա, ում ծնողները (կամ միակ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը) դիմել են երեխային հաստատություն տեղավորելու համար,

  • երեխա, ով հաստատությունից վերադարձել է ընտանիք և անհատական սոցիալական ծրագրի մոնիթորինգի արդյունքների համաձայն կարիք ունի ստանալու սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է:


Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Հաստատությունում խնամվող երեխայի տվյալները փոխանցվում են հաստատությունից, ուստի փաստաթղթերի ցանկի անհրաժեշտություն դիմողից չկա:
  • Ընտանիքում գտնվող երեխաների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմումը։


Հաստատությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշմամբ։ 

Հղում օրենսդրությանը՝

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշում

 

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր