BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի տրամադրում

Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը քննարկելիս լիցենզավորվող մարմինը ստուգում է շահագործող կազմակերպության ներկայացրած հայտին կից փաստաթղթերի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջերին, շահագործող կազմակերպությունը բավարարում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19,20 հոդվածների պահանջներին, և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրությանը, ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին։ Վերլուծվում, գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3000-1000000 ՀՀ դրամ
Processing duration
30-180 օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1 Միջուկային տեղակայանքների կառուցման  լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության
իրականացման վայրերը:
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
1) միջուկային տեղակայանքի ընտրված հրապարակի օգտագործման՝ հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) միջուկային տեղակայանքի գլխավոր հատակագիծը.
3) միջուկային տեղակայանքի կառուցման ժամանակացույցը.
4) կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագիծը.
5) հայտատուի կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, տեղեկություն գիտատեխնիկական աջակցության առկայության մասին, միջուկային տեղակայանքի կառուցման կազմակերպման և հսկման կարողությունների նկարագրությունը.
6) միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի բնութագրերի և քանակի գնահատականը.
7) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության երաշխիքների կիրառման ապահովման նկարագրությունը, նախագծային լուծումները.
8) տեղեկություն միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման կազմակերպման ու ֆինանսական կառավարման մասին.
9) միջուկային տեղակայանքի անվտանգության վերլուծության նախնական հաշվետվությունը.
10) միջուկային տեղակայանքի անվտանգության հավանականային վերլուծության հաշվետվությունը.
11) միջուկային տեղակայանքի կառուցման որակի ապահովման ծրագիրը.
12) միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» և «ժբ» ենթակետերում նշված անձանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
13)  4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական
եզրակացությունը.
14) կառուցվելիք միջուկային տեղակայանքի մասին տեղական ինքնակառավարման մարմինների և միջուկային տեղակայանքի ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
1000,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
500,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
բ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Service provided by
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր