BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար

Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ քաղաքացու աշխատանքային ստաժի համար։ Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար

Տարիքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է տարածքային սոցիալական ծառայության բաժին ներկայացնել․

  • դիմում,

  • նույնականացման քարտ կամ անձնագիր,

  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,

  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,

  • տեղեկանք սոցիալական վճար կատարած լինելու մասին կամ տեղեկանք գործատուից աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների,

  • զինվորական գրքույկ (տղամարդկանց դեպքում),
  • 4 x 6 չափի լուսանկար։

Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է թոշակի հաստատման կամ մերժման մասին։ 

Անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման դեպքում առաջին անգամ կենսաթոշակ ստացող շահառուն ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր