BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ Երևանում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն

Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ կարող է տրամադրվել միայն քանդման թույլտվություն:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
35,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.

  • այցելել yerevan.am,
  • ընտրել «Մեկ պատուհան» բաժինը, 
  • «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» բաժնից ընտրել Միայն քանդման (կամ ապամոտաժման) թույլտվության դիմում /Ձև 2-2/ ծառայությունը,
  • ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին և ձևանմուշին,
  • սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
  • լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։

Ներկայացվող պահանջները

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը,
  • փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
  • քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը: 

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Շինարարական օբյեկտի քանդման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Վճարման չափը և կարգը

  • Քանդման թույլտվության տուրքը Երևանում 35,000 ՀՀ դրամ է։
  • Այն պետք է վճարել 900015000889 հաշվեհամարին։

Ուշադրություն

Կառուցապատողը պարտավոր է քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին): 

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր