BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Վարորդին կցել ավտոմեքենային

Եթե ավտոմեքենայի սեփականատերն ես, սակայն իրավախախտումը կատարել է մեկ այլ անձ, ով տվյալ պահին վարել է քո ավտոմեքենան, ապա կարող ես ավտոմեքենան կցել վարորդի, և բալերը կպակասեն նրա միավորներից։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվաճար
Processing duration
10 րոպե

Մեքենան մեկ այլ վարորդին կցելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել roadpolice.am,

  • սեղմել «ֆիզ․ անձանց համար» կոճակը,

  • սեփականատեր դաշտում լրացնել սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարը (տեխ․ անձնագրի համարը) և հեռախոսահամարը,

  • անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կգա SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,

  • այնուհետև՝ կայքի "Շահագործում" բաժնում անհրաժեշտ է լրացնել շահագործողի տվյալները՝ ՀԾՀ, վարորդական վկայան, հեռախոսահամար,
  • անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կգա SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,
  • այնուհետև՝ էկրանի ներքևի հատվածում կբացվեն կցված շահագործողի տվյալները։


Ի դեպ՝ շահագործողին հեշտությամբ կարող եք հեռացնել՝ սեղմելով նրա տվյալների կողքին երևացող «Դադարեցնել» կոճակը և նույն պահին շահագործողը կստանա SMS հաղորդագրություն՝ շահագործումը դադարեցնելու մասին։ 


Շահագործողը նույն կերպ կարող է մուտք գործել կայք, լրացնել իր տվյալներն ու տեսնել բոլոր այն մեքենաները, որոնց ինքը կցված է։ 

Ուշադրություն

  • եթե վարորդի 9 բալը սպառվում է, ապա պատասխանատվությունը ընկնում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վրա, և բալերը հանվում են նրա միավորներից։

  • եթե վարորդի վարորդական վկայականի վավերականության ժամկետը ավարտվում է, ապա բալերը կրկին հանվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ միավորներից։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր