BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը արտասահմանում

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։ ՀՀ քաղաքացիությունը օտարերկրյա պետությունում դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող համապատասխան փաստաթղթերը։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիները
Filiing duration
20 րոպե
Service cost
25,000 դրամ
Processing duration
6 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։



Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։


Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։



Պահանջվող փաստաթղթեր

Մինչև 18 տարեկան անձինք ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար պետք է ներկայացնեն՝
  • դիմում-հարցաթերթ,

  • երեխայի ՀՀ վավեր անձնագիրը և դրա պատճենը,

  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը

  • դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը,

  • 35x45 մմ չափի 6 գունավոր նույնական լուսանկար,

  • ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը  (վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):

Ընդ որում՝ որոշ դեպքերում կարող են անձից պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

Եթե անձը 14-18 տարեկան է, ապա՝

  • իր գրավոր համաձայնություն քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ։

Եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է՝

  • մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Ընդ որում՝  ծնողի կողմից համաձայնությունը անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նրա համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը։

Եթե երեխան ունի նաև այլ երկրի քաղաքացիություն՝

  • տվյալ երկրի իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը և դրա պատճենը։

Եթե երեխան չունի այլ երկրի քաղաքացիություն՝

  • օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք այդ երկրի  քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, և դրա՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը։

 

 

18 տարին լրացած անձինք ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար պետք է ներկայացնեն՝
  • դիմում-հարցաթերթ,

  • վավեր անձնագիր և դրա պատճենը,

  • 35 x 45 մմ չափի 6 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարման անդորրագիր (վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):

Ընդ որում՝ որոշ դեպքերում կարող են անձից պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

Եթե անձը ամուսնացած է, ապա՝

  • ամուսնության վկայականը և դրա պատճենը։

Եթե անձն ունի երեխա, ապա՝

  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը։


Եթե անձը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ), ապա՝

  • զինվորական գրքույկը։

Եթե անձն ունի նաև այլ երկրի քաղաքացիություն, ապա՝

  • այդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը։

Եթե անձը չունի այլ երկրի քաղաքացիություն, ապա՝

  • օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք այդ երկրի  քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, և դրա՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը։



Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։ Վճարումը կարելի է կատարել Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։



Տրամադրման ժամկետը

ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացը տևում է 6 ամիս։



Հղում օրենսդրությանը

Ծառայությունը կազմվել է՝ համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?