BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Մասնակցել «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ` ուլտրակարճատև ազդեցության «Ինսուլին Հումալոգ 100ՄՄ/մլ 3մլ» և երկարատև ազդեցության «Ինսուլին Աբասագլար 100ՄՄ/մլ 3մլ» դեղեր, ինսուլինային գրիչ-ներակիչներ, իսկ 0-18 տարիքային խմբի պացիենտներին վերոնշյալ դեղերի և ինսուլինային գրիչ-ներակիչների հետ միաժամանակ տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և նշված սարքերի թեսթ-երիզներ (յուրաքանչյուր պացիենտին ամսական կտրվածքով երկու տուփ քանակով)։

Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից, 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-22 (22-ը ներառյալ) տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր (0-18 տարիքային խումբ) և համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն (0-22 (22-ը ներառյալ) տարիքային խումբ):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր