BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ հոգեբուժական բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի պետության կողմից անվճար պայմաններով տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում: 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի պետության կողմից անվճար պայմաններով տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում: 
Հոգեմետ դեղերը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:


Ծառայությունը մատուցվում է հետևյալ բժշկական հաստատություններում`

 

  • արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպություններ
  • առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ (հոգեբուժական կաբինետների միջոցով կամ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից), ինչպես նաև`

 

      Երևանում

 

  •  ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
  • ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
  • «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ

 

       Մարզերում

 

  • «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ
  • «Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ
  • «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
  • ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
  • «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
     

Դիմելու կարգ

 

  • Արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում անհարժեշտ է դիմել  արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպություն կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն: 

  • Պլանային դեպքերում անհրաժեշտ է դիմել անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով կամ անձի արտահիվանդանոցային շարունակական բուժում և հսկողություն իրականացնող հոգեբուժական կազմակերպության ուղեգրով: 

  • Անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձնագիրը կամ նույնականացման քարտը (բացառությամբ` անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ անձի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը)

  • հիվանդանոցային պայմաններում սպասարկման դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Օրենքը Հոգեբուժական օգնության եվ սպասարկման մասին 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր