BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը

Հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։

Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
Երկարաձգելու և փոխանակելու դեպքում՝ անվճար, կորցնելու դեպքում՝ 75,000 դրամ
Processing duration
5-10 օր

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով և դրա պատճենը (3 օրինակից),

  • ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,

  • 35x45մմ չափսի 2 լուսանկար,

  • կորած հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 75,000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ տվյալների փոփոխության դեպքում այն տրամադրվում է անվճար։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 5-10 օրվա ընթացքում։

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր