BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Ստանալ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում

Ծրագրի նպատակը զոհված, անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիք­ներին, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցման տրամադրումն է:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահար­ձակ գործողության հետևանքով զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիք­ներին, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցման տրամադրումն է:

 

Ծրագրի շրջանակներում զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամներին տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված միանվագ և ամսական վճարներ:

 

Վճարումները իրականացվում են Զինծառայողների ապահո­վագրության ազգային հիմնադրամի («Զինապահ») կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ.

 

1. 1-ին կամ 2-րդ խմբի հաշման­դա­մություն ստա­ցած նախ­կին զին­ծառայող­ները։

2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝ 

 

  • 1) ամուսինը.
  • 2) զավակը (զավակները).
  • 3) ծնողը (ծնողները).
  • 4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում.
  • 5) զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:

 

Նշված շահառուների բացա­կայության դեպքում՝ շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

 

  • հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
  • խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:

 

Եթե զինծառայողի մասով վերը նշված բոլոր շահառուները բացակայում են, շահառու են համարվում նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել:

 

Դիմելու կարգ

 

1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամները կամ զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների շահառու համարվող անդամները (կամ սահման­ված կարգով զիազորված անձինք) դիմումը և անհրաժեշտ փաս­տաթղթերը պետք է անձամբ ներկայացնեն ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն կամ ուղարկեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբա­ժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավար­ման մարմինների միջոցով:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամներին դիմումին կից անհարժեշտ է ներկայացնել.

 

  1. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը,
  2. ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի եզրակացությունը,
  3. Զինհաշմանդամի անձնագիրը (կամ նույնականացման քար­տը), սոցիալական քարտը (հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը),
  4. Անձնագրային բաժնից` զինհաշմանդամի բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից,

 

Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամներին անհրաժեշտ է ներկայաց­նել զինծառայողի՝

 

  1. Մահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած  ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ,
  2. ծննդյան վկայականը,
  3. ամուսնության վկայականը,
  4. ծնողների ամուսնության վկայականը,
  5. երեխաների ծննդյան վկայականները,
  6. ծնողների, կնոջ (ամուսնու), չափահաս զավակների անձնագրերը (կամ նույնականացման քար­տերը), հանրային ծառայությունների համարանիշները (սոց.քարտ),
  7. ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականները,
  8. անձնագրային բաժնից` բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պե­տական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից (ընտանիքի բոլոր ան­դամների վերա­բերյալ` զոհվածի ծնողներ, կին (ամուսին), զավակներ),
  9. հուղարկավորման վայրից տեղեկանք,
  10. այլ փաստաթղթեր (ամուսնալուծության վկայական, հայրության ճանաչման վկայական և այլն):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն (հասցե՝ ք․ Երևան, Բաբայան 4, հեռ․՝ +37410 28 10 80, + 374 10  20 09 51)։

«Զինծառայողների ապահո­վագրա­կան ազգային հիմնադրամ» ՝ (հեռ.՝  + 374 12  55 10 55)

Կայքէջ՝ www.zinapah.am

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր