This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել բաժնետիրական ընկերություն (ԲԸ)
Բաժնետիրական ընկերության գրանցումը թույլ է տալիս բիզնեսը ծավալել այլ ներդրողների (բաժնետերերի) հետ, որոնք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերը՝ բաժնետերերը կարող են ստանալ շահաբաժիններ և մասնակցել ընկերության կառավարմանը։
Բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք թվարկված են ստորև։
ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին Հիմնադրի որոշումը,
- եթե հիմնադիրները մեկից ավելի են, Հիմնադիրների ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից,
- բաժնետիրական ընկերության կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից,
- տեղեկություններ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի մասին (անձնագրային տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին, համապատասխան տեղեկանքի համարը, էլ․ փոստի հասցեն):
Եթե հիմնադիրների կազմում առկա է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրա կառավարման լիազորված մարմնի որոշումը, իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։
Այլ երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն՝
- բոլոր հիմնադիրների անձնագրերը և դրանց պատճենները՝ թարգմանված և նոտարի կողմից վավերացված։
Այլ երկրներում գրանցված իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն՝
- տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից քաղվածք այն մասին, որ իրավաբանական անձը գրանցված է այդ երկրում, կամ իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված։
Ըստ բաժնետիրական ընկերության նախընտրելի տեսակի՝ բաց կամ փակ, պետք է կիրառել ԲԲԸ-ի կամ ՓԲԸ-ի նմուշային փաստաթղթերը։
Գրանցման քաղվածքը կամ մերժումը ուղարկվում է տրամադրված էլ․ փոստի հասցեին։ Քաղվածքում նշվում են ընկերության պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։
Ուշադրություն
Բաժնետիրական ընկերությունների ռեեստրը պետական գրանցումից հետո պարտադիր պետք է հանձնվի վարելու ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային, ուստի անհրաժեշտ է գրանցման վկայականը ներկայացնել դեպոզիտարիայի հաշվի օպերատորներին (ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատորների ցանկը ներկայացված է պաշտոնական կայքում)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48