BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Աջակցության ծրագրեր

Ստանալ ջրհեղեղի վնասների փոխհատուցում

Ծրագրի նպատակն է փոխհատուցել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով բնակիչների կրած վնասները։

Փոխհատուցման ենթակա են բազմաբնակարան շենքի բնակարաներին, անհատական բնակելի տներին ու կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Լոռու և Տավուշի մարզի բնակիչներ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով մարզպետին հասցեագրված դիմում հետևյալ հասցեներով՝


Ովքե՞ր կարող են դիմել

Աջակցությունը ստանալու համար կարող է դիմել անշարժ գույք ձեռք բերած անձը, որի գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է արտակարգ իրավիճակի հետևանքով։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմում, որտեղ պետք է նշել․

  • դիմողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված և վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), գրանցման հասցեն),

  • էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

  • վնասված գույքի նկատմամբ  սեփականության իրավունքը հավաստող ապացույցը,

  • փոխհատուցումը սպասարկող բանկը։


Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ ուղղություններով՝

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի գնման իրավունքի վկայագիր, որի միջոցով տուժողը կարող է ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն։ Կորուստ է համարվում այն վնասը, որի պատճառով գույքը ոչնչացել է, փլուզվել կամ դարձել է վթարային քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածություն)։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60,000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։


Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1,200,000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։


Անկախ տրամադրվող աջակցության տեսակից՝ աղետի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին կտրամադրվի նաև հավելյալ 1,000,000 ՀՀ դրամ։


Ուշադրություն
Աջակցության գումարները տրվում են միայն տուժողների բանկային հաշվեհամարին փոխանցման տարբերակով, իսկ գումարի առնվազն 60%-ը պետք է ծախսել անկանխիկ եղանակով։

Աջակցության անկանխիկ և նպատակային օգտագործման գործընթացը ենթակա է վերահսկման համապատասխան մարմինների կողմից։  

Դիմումի ներկայացման ժամկետը

Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի 1043-Ն որոշում։

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝

+37410 51-13-79

Լոռու մարզպետարան՝

+374322 4-02-66

Տավուշի մարզպետարան՝

 +374 263 4 23 56,

 +374 263 4 00 45

Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր