This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի տրամադրում
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի աուդիտորական ծառայությունների իրականացումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
Filiing duration
10-15 րոպե
Service cost
250,000 ՀՀ դրամ տարեկան պետական տուրք
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր
Դիմելու եղանակը՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար հայտ և դրան կից փաստաթղթեր:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1. հայտ
2․ իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման փաստաթղթի պատճենները և դրանց` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3․ իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող օրենքով սահմանված քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի և (կամ) հրամանի պատճենները).
4․ իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների անձնագրերի պատճենները.
5․ հայտարարություն` ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված աուդիտորի որակավորման վկայականները հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.
6․ կազմակերպության ղեկավարի վերաբերյալ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`
ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն ՀՀ կառավարության 22.03.2012թ. 346-Ն որոշման N 4 հավելվածի.
7․ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամի կամ նման պարտականությունները կատարող այլ անձի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների և փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն ՀՀ կառավարության 22.03.2012թ. 346-Ն որոշման NN 5, 6, 7 և 8 հավելվածներում ներկայացված տեղեկանքների;
Դիմելու համար իրավասու անձը`
Հայաստանի
Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Filiing duration
10-15 րոպե
Service cost
250,000 ՀՀ դրամ տարեկան պետական տուրք
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Was this page useful?